Վրաստանում վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորափոխադրում իրականացրել

Վրաստանի Նատախտարի շրջանում սեպտեմբերի 7-ին վթարի ենթարկված հայկական ավտոբուսը ապօրինաբար է ուղեւորներ տեղափոխել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանն ասաց, որ տվյալ ավտոբուսի վարորդը դեռ օգոստոսի 18-ին տուգանվել էր 450.000 դրամով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: «Ավտոբուսը պատկանում է ֆիզիկական անձի: Նա տուգանվել է ուղեւորներ նստեցնելու պահին»,-ասաց նա:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վթարի պատճառ է դարձել «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որի վարորդն ու ուղևորները զոհվել են: Ավտոբուսի ուղեւորներից 11-ը դիմել են բժշկական օգնության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում