Լատվիայի Սեյմը պահանջել է հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործում լատվիացիների ներգրավվածությունը

Լատվիայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Լատվիայի Սեյմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հանձնաժողովը պահանջել է ուսումնասիրել բացահայտման մեջ ներգրավված լատվիացի գործիչների հնարավոր կապը ադրբեջանական փողերի լվացման գործի հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից հրապարակված տվյալները բացահայտել են Ադրբեջանի կողմից փողերի լվացման գաղտնի սխեման: Դրա արդյունքում խոշոր գումարներ են փոխանցվել ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին՝ ԵԽԽՎ-ից մինչև ՅՈՒՆԵՍԿՕ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում