Լեհաստանը խոստանում է անտեսել ԵՄ դատարանի՝ փախստականներին վերաբնակեցնելու մասին վճիռը

Լեհաստանի վարչապետ Բեատա Ժիդլոն հայտարարել է, որ չնայած ԵՄ դատարանի կողմից փախստականներին վերաբնակեցնելու մասին վճռի կայացմանը՝ իր երկիրը կշարունակի հրաժարվել փախստականներին ընդունել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է NewEurope-ը:

«Ես համոզված էի, որ ԵՄ դատարանը նման որոշում կկայացնի, սակայն դա ոչ մի դեպքում չի փոխում Լեհաստանի կառավարության դիրքորոշումը»,- հայտարարել է Ժիդլոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում