Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում «Իմ Երևան» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են պետերբուրգյան նկարիչներ Օլգա Վեսելովայի, Կոնստանտին Կոնստանտինովի, Լևոն Բեյբությանի աշխատանքները, որոնք հայացք են՝ ուղղված Հայաստանի ու քաղաքամայր Երևանի ինքնատիպ ճարտարապետությանը, քաղաքային ու գյուղական կյանքի առանձնահատկություններին, ինչպես նաև յուրովի ծանոթացնում են երկրի բնակչության հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 7-26-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում