Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում բացված ցուցահանդեսին ներկայացվել են հայերեն լեզվով ձեռագիր գրքեր և փաստաթղթեր, որոնք գրադարանում են պահվում 1805թ.-ից: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով ցուցանմուշները՝ պատասխանատուները նշել են, որ 13-19-րդ դարերի փաստաթղթերը Էջմիածնի, Կիլիկյան կաթողիկոսությունների և Երուսաղեմի պատրիարքության հավաքածուներից են: Նաև նշվել է, որ Ռուսաստանի Դաշնության պետական արխիվներում այսօր պահպանվում են շուրջ 2000 հայկական ձեռագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում