AM | RU
USD
EUR
RUB

«Հանգիտագիրք» պատմագիրքը 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող բացառիկ աղբյուր է

 
 

«Հանգիտագիրք» պատմագիրքը լրացնում է իրանական պատմության տեղի աղբյուրների բացթողումները: Այն նաև 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքը ներկայացնող կարևոր աղբյուր է: Սեպտեմբերի 7-ին կայացավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը:

«Այս ձեռագիր մատյանը գրվել է 23 տարի առաջ և ցավոք մինչ այսօր չէր հրատարակվել: Ձեռագրի մասին իմացել ենք Հարություն Հովնանյանի «Պատմություն Նոր Ջուղայի» գրքից: Երևանի ազգային գրադարանից ևս ստացանք պարբերականներում դրա մասին տպագրված հոդվածները: Հասկացանք, որ բոլորը բարձր են գնահատում ձեռագրի արժեքը, և որոշեցինք տպագրել գիրքը»,-ասաց Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության կողմից «Հանգիտագիրք» պատմագրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանն ու հավելեց, որ գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում:

Նրա խոսքով՝ «Հանգիտագիրք»-ը 1665-1789 թթ ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ նաև Իրանում կատարված իրադարձությունների պատմությունն է: Ըստ մասնագետների՝ ներկայացված են այնպիսի փաստեր, որոնք անգամ իրանական պատմագրության որևէ աղբյուրներում չկան:

«Ստեփանոս Երիցի պատմագրքի մասին շատ վաղուց գիտեի: Փերիո Կրթասիրաց միությունը նախաձեռնեց դրա հրատարակությունը, իսկ ինձ առաջարկվեց գրել առաջաբանը և ծանոթագրությունները: Այն 18-րդ դարի իրանահայ համայնքի կյանքի կարևոր աղբյուր է: Իրանցի պատմաբանները ևս բարձր են գնահատում հայկական աղբյուրների արժեքը»,-ասաց գրքի նախաբանի հեղինակ, իրանագետ Վահան Բայբուրթյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհավորեց և ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն ոսկե հուշամեդալ հանձնեց Փերիո Կրթասիրաց միության ներկայացուցչին:

Ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպանության առաջին քարտուղար Հոսեին Շիրխանին:

Լրահոս
«Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը Մեկնարկել են հայերենի դասեր Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ Սփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձև Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով Պատկան մարմիններն աշխատում են դպրոցներում դրամահավաքները կանխելու ուղղությամբ Շարմազանովն այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմնավորումներ չի տեսնում Արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի. Արարատ Միրզոյան Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից Համատեղ ուժերով կարող ենք հասնել համազգային նպատակների կենսագործմանը. ՀՀ սփյուռքի նախարար Շարմազանովին անհանգստացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ԿԳ նախարարի դիրքորոշումը Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին Զինծառայողները կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին 1-16 թեժ գծի համարով Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումներին Բալայանը ԱԳՆ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին պատասխանեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի և Փաշինյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ տեղեկություն չունի Ալեն Սիմոնյանը «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին ԱԳՆ խոսնակը վստահեցրեց՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգից շեղում չի լինելու Պե՞տք է անցնել 10-ամյա կրթության, թե ոչ. փորձագետների դիտարկումները Շվեյցարիայի դեսպանը հեռանկարային է համարում Հայաստանի հետ համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan