«Ժողովուրդ». ԱԺ աշնանային նստաշրջանին բացակայությունների հարցը շատ խիստ դրվելու

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նոր ղեկավարությունը ՀՀԿ պատգամավորներին զգուշացրել է, որ օրեր անց մեկնարկող քառօրյային և, առհասարակ, ողջ աշնանային նստաշրջանին բացակայությունների հարցը շատ խիստ դրված է լինելու:

«Ընդ որում, ՀՀԿ-ականներին հրահանգվել է ոչ միայն ներկա լինել և ուղղակի կոճակ սեղմողի դեր կատարել, այլ ակտիվ լինել, հարցեր հնչեցնել, շփվել լրագրողների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները հստակ մեսիջ են ստացել, որ այն, ինչ եղել է նախորդ ԱԺ ղեկավարների օրոք, այս անգամ չի ներվելու: Հնաբնակ պատգամավորներն էլ իրար մեջ նույնիսկ կատակում են, թե Գալուստ Գրիգորիչի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր. նա բարեսրտորեն ամեն ինչ ներում էր»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում