«Հայկական ժամանակ». Ճոյտ. «Պարոն Ծառուկյանը թերացում չի կարող ունենալ»

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասել է, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ է, մնում է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի։

Թերթի հարցին՝ եթե խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թերանա, կհայտնվի՞ այդ մուլտֆիլմում, պատասխանել է. «Պարոն Ծառուկյանը թերացում չի կարող ունենալ։ Ես միանգամից կարող եմ պատասխանել, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական կրողը և ծրագրերի վրա աշխատած մարդ, և այն ծրագրերը որոնք կյանքի չեն կոչվում, ամենաշատը վատ է զգում հենց Ծառուկյանը։ Մեր հանդիպումների ժամանակ երևում է, թե ինչ ցանկություն ունի ինքն այդ ծրագրերն իրականացնելու հարցում։ Այսօրվա վիճակով ինքը շատ ծանր է տանում այդ ամենը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում