«Հայկական Ժամանակ». «Գուդվին»-ի խաղային սարքավորումների տարածումը կկանխվի

Գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգո) պատկանող «Գուդվին» ընկերության «էլ լոտո» խաղային սարքավորումների մեծ թափով տարածումը կկանխվի։ «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ֆինանսների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել։

Ըստ այդմ, «Էլ լոտո» խաղային սարքավորումների շահագործումը կսահմանվի որպես շահումով խաղի կազմակերպում։ Դա ենթադրում է, որ «Էլ լոտո» խաղային սարքավորումների շահագործումը, որոնք հիմնականում տեղադրված են գազալցակայանների տարածքում, պետք է դադարեցվի, և դրանք կարող են տեղակայվել միայն խաղատների համար սահմանված վայրերում՝ Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում և Մեղրիում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում