«Ժամանակ». Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում տեսնում են Հարություն Խաչատրյանին

Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն։ Այս պահին առաջադրված թեկնածուներն են ռեժիսոր Վահե Գևորգյանցը՝ Ռուբեն Գևորգյանցի որդին, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» նախագահ Գևորգ Գևորգյանը։

«Ժամանակ»-ի հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը իր մտահոգություն է հայտնել Վահե Գևորգյանցի առթիվ՝ նշելով, որ դեմ է պաշտոնի ժառանգականությանը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնդիրն արդեն հասցրել է տեղեկանալ Սերժ Սարգսյանը։ Նա միության նախագահի պաշտոնում տեսնում է Հարություն Խաչատրյանին, ով հենց երեկ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունների մասնակցելու համար իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենի պաշտոնից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում