Թուրքիայում ձերբակալված գերմանացիներից ևս մեկն ազատ է արձակվել

Անթալիա հանգստանալու մեկնած Գերմանիայի քաղաքացիներից ևս մեկն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրական «Հուրիեթ»-ը:

Անթալիայի օդանավակայանում ձերբակալված ազգությամբ թուրք ամուսինները մեղադրվում էին գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ:

Նրանցից մեկն ազատ էր արձակվել սեպտեմբերի 4-ին:

Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում կալանավորված է մնում իրենց երկրի 54 քաղաքացի, նրանց շարքում են լրագրողներ ու իրավապաշտպաններ: Այս ձերբակալություններից հետո գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել էին Թուրքիայի իշխանությունների գործելաոճը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում