AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԱԺ որևէ մշտական հանձնաժողովի նախագահ չի արգելել լրագրողներին մասնակցել բաց նիստերին. ԱԺ պարզաբանումը

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել՝ կապված ԱԺ հանձնաժողովներում լրագրողների մուտքի սահմանափակման շուրջ տարընթերցումների հետ: Ներկայացնում ենք ԱԺ պարզաբանումն ամբողջությամբ.

«Նկատի ունենալով լրատվամիջոցների արձագանքն այն մասին, թե ՀՀ ԱԺ հանձնաժողովներում սահմանափակվում է լրագրողների մուտքը, ինչպես նաև խուսափելով դրա վերաբերյալ օրենսդրական կարգավորման և ձևավորվող պրակտիկայի շուրջ տարընթերցումներից` պարզաբանում ենք.

Այսպես, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, իրականացնելով լրագրողների հավատարմագրում, դրա միջոցով ապահովելով լրագրողների անարգել մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք, ստեղծելով աշխատանքային նպաստավոր պայմաններ (տեխնիկական, կապի միջոցներ, տեսաձայնային հեռարձակումներ) ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջոցով ապահովում է Ազգային ժողովի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Այս ուղղությամբ մեր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու և ակնկալվող արդյունքներն առավելագույնի հասցնելու կարիքը մշտապես կա, որոնց ուղղությամբ իրականացնում ենք ամենօրյա աշխատանքներ: Այդ աշխատանքներից է, օրինակ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումն ինտերնետի միջոցով, որը սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սեպտեմբերից: Այս պահին անհրաժեշտ համակարգով ապահոված է 2 դահլիճ, մնացած դահլիճների վերազինման աշխատանքները շարունակվում են: Ակնհայտ է, որ օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանված պահանջների համաձայն` բացի լիագումար նիստերից նաեւ հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումը մեկ քայլ առաջ է խորհրդարանի աշխատանքի լիարժեք թափանցիկության ապահովման հարցում:

Լիարժեք կարևորելով լրատվության միջոցների դերակատարությունը` միաժամանակ անհրաժեշտ է լուսաբանման աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի այն որևէ դեպքում չխանգարի լուսաբանման ենթակա միջոցառման բնականոն աշխատանքը: Նշված նպատակին հասնելն անհնար կլինի, եթե դրանում չլինի հանձնաժողովի նախագահի մասնակցությունն այն պարզ պատճառով, որ հենց հանձնաժողովի նախագահն է համակարգում և ղեկավարում հանձնաժողովի նիստերի աշխատանքները:

Այդ նպատակով է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է՝ «Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ...»: Կարգավորումից ակնհայտ է դառնում, որ օրենսդիրը երաշխավորում է հանձնաժողովների բաց նիստերի անարգել լուսաբանումը, այսինքն այն դեպքում, երբ ելնելով տարածքային, տեխնիկական կամ այլ հանգամանքներից, օրինակ` պայմանավորված դահլիճի տարածքի փոքր չափսերով, հրավիրված անձանց քանակով, նիստերին մյուս մասնակիցների քանակով, հանձնաժողովի նախագահը կարող է թույլ չտալ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը նիստերի դահլիճում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ապահովել է այդ նիստը լուսաբանելու համար անհրաժեշտ պայմանները: Այդ պայմաններից են, օրինակ, Ազգային ժողովի տարածքում հանձնաժողովի նիստի տեսաձայնային հասանելիությունն ուղիղ հեռարձակմամբ, իսկ տարածքից դուրս՝ համացանցով հեռարձակելու միջոցով: Ակնհայտ է, որ խոսքը բացառապես դահլիճում ֆիզիկական ներկայության մասին է, առանց որի լրագրողը չի զրկվում նիստը լուսաբանելու հնարավորությունից և իրավունքից: Հետևաբար, օրենսդրական սույն կարգավորմամբ երաշխավորվում է լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները: Ակնհայտ է, որ սույն կարգավորումն ունի առավել հրապարակային գործունեություն երաշխավորելու նպատակ, իսկ հակառակի մասին պնդումները` ոչ իրավաչափ մեկնաբանությունների հետևանք:

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչ այժմ ՀՀ ԱԺ որևէ մշտական հանձնաժողովի նախագահ, այդ թվում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չի արգելել լրագրողներին մասնակցել մշտական հանձնաժողովի բաց նիստերին: Այդ մասին է վկայում նաև Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստի ամբողջ տեսագրությունը:
Նկատի ունենալով Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքների կազմակերպման հնարավոր դժվարությունները` խնդրում ենք ցանկացած հարցով դիմել ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչություն»:

Լրահոս
«Փաստ». Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ «168 Ժամ». «Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը «Հայկական ժամանակ». Ձվի գինը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 30 դրամով թանկացել է «Ժողովուրդ». Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել «Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի «Ժողովուրդ». Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել «Ժամանակ». Դասադուլավոր ուսանողների և իշխանության ներկայացուցիչների միջև կոնսենսուս է ձեռք բերվել «Հրապարակ». ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի «Ժամանակ». 8 երկիր դեռևս չի վավերաց­րել ԵՄ-ի՝ Հայաստանի հետ ստորագր­վելիք համաձայնագիրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 23 Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրենին Գեղամասար համայնքի նստավայրը կամ կենտրոնը Սոթք գյուղն է Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը Արմեն Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացրին տարկետման իրավունքի տրամադրման իրենց առաջարկները ԼՂ կարգավիճակի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մերժում է փոխզիջման գաղափարը Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում ՊՆ-ն քննարկում է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայությունը մագիստրատուրայում ուսման հետ համատեղելու հնարավորությունը Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարի հետ Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ. թուրքագետ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն Նոր օրենքի նախագծով կկարգավորվեն զբոսավարների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Շրջանառության մեջ են դրվել 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կան տուժածներ Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է ՊՆ-ն դառնալու է գիտական պատվեր իջեցնող առանցքային պետական կառույցներից մեկը. Արտակ Զաքարյան Նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են ԴԱՀԿ ծառայության շարքերը Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են Արցախում զոհված երեք զինծառայողները Անհանդուրժողականության, օտարատյացության դեմ պայքարը Հայաստանի հիմնական գերակայություններից է Նոր գրասենյակը կզբաղվի չինական շուկայում հայկական ապրանքների ներկայացմամբ և իրացմամբ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին Հայաստանի հարևան որոշ երկրներում մտահոգիչ է ԶԼՄ-ների և կրթության միջոցով ատելության տարածումը. Էդվարդ Նալբանդյան ԱԻՆ-ը հորդորում է Հայաստանի մարզերում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպումն Ազգային ժողովում. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan