Գերմանացիների գերակշիռ մասը Թուրքիային չի ցանկանում տեսնել ԵՄ կազմում. հարցում

Գերմանացիների գերակշիռ մասը չի ցանկանում Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում և երկրի կառավարությանը կոչ է անում նրա նկատմամբ կոշտ դիրքորոշում ցուցաբերել ու դադարեցնել անդամակցության շուրջ բանակցությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Politico-ն՝ փոխանցելով Deutschlandtrend survey-ի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցած մարդկանց շուրջ 84%-ը չի ցանկանում Թուրքիային տեսնել միության կազմում՝ կարծելով, որ նա չի համապատասխանում ԵՄ արժեհամակարգին, իսկ շուրջ 88%-ը դաշնային կառավարությանը կոչ է անում Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում ցուցաբերել և տնտեսական գործողություններ իրականացնել նրա դեմ: Այս հարցումը Deutschlandtrend-ի կողմից անցկացված մյուս հարցումների շարքում գրանցել է ամենացածր ցուցանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում