Եվրոպացի գործիչները սկսել են հրաժարվել միջազգային ասպարեզում խայտառակված Ադրբեջանից

Մարկ Վերվիլգենը, ով 7 տարի Բելգիայում եղել է նախարար, ապա զբաղեցրել է «Եվրոպայի ադրբեջանական հասարակություն» կազմակերպության Բենիլյուքսի գրասենյակի տնօրենի պաշտոնը, այլևս հրաժարվում է Ադրբեջանի համար լոբբիստական գործունեություն իրականացնել:

Մարկ Վերվիլգենը, որպես «Եվրոպայի ադրբեջանական հասարակություն» կազմակերպության Բենիլյուքսի գրասենյակի տնօրեն, զբաղվել է Ադրբեջանի հետ տնտեսական և մշակութային կապերի ընդլայնմամբ:

Այսուհետ այս կազմակերպությունը ղեկավարելու է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովի որդին՝ Թալե Հեյդարովը:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

Հրապարակման մեջ տեղ են գտել եվրոպացի մեծ թվով գործիչների անուններ, ովքեր կաշառվելով ադրբեջանական վերնախավի կողմից, խախտել են իրենց պրոֆեսիոնալ անաչառության սկզբունքը և վարել ադրբեջանամետ գործունեություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում