Հայ և ադրբեջանցի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարևաններ. Ալահշուքյուր Փաշազադե

Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները պետք է դաստիարակվեն ըմբռնումով, որ երկու ժողովուրդները լինելու են հարևաններ և ապրեն կողք կողքի: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեն։

«Մենք չպետք է հանդիպենք հանդիպման համար: Մենք պետք է հանդիպենք, որպեսզի հնարավորություն ունենանք դիմելու մեր երկրների ղեկավարությանը, որպեսզի նրանք անեն ամեն հնարավորը՝ կանխելու հակամարտությունը, և որպեսզի մեր երիտասարդները մեծանան այնպիսի ոգով, որ իրենք միշտ կլինեն հարևաններ: Ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանը չեն գնա այդ տարածքներից, այսինքն՝ նրանք պետք է ապրեն կողք կողքի և երիտասարդներին պետք է կրթել այդ ոգով», – ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում