«Ժամանակ». Արա Աբրահամյանին չեն հրավիրել միանալ ներդրողների ակումբին

Նախօրեին «Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ներդրողների ակումբին» չմիանալու պատճառների մասին սկզբում ասել է. «Այդ հարցը պետք է իրանց տաք՝ ինչի չհրավիրեցին»,- ապա շարունակել. Այդպիսի խնդիր չի առաջացել, որ հրավիրեն կամ չհրավիրեն։ Դա կամավոր է, ավ ցանկացել է՝ միացել է։ Ես չեմ կարող բոլոր տեղերում մասնակցել, միանալ։ Հազար գործ եմ անում։ Ես իմ գործերն ունեմ, պարտադիր չէ, որ բոլորը միանան։ Լավ կազմակերպություն է, ժամանակ է պետք, որ իրենք կարողանան իրենց մտքերն իրականացնել»։

«Նշենք, սակայն, որ «Ներդրողների ակումբին» Աբրահամյանի չիմանալու իրական պատճառը Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերություններն են»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում