Արոնյանի հաջորդ մրցակիցը Մատլակովն է

Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Մաքսիմ Մատլակովը: Երրորդ տուրի դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 9-ին:

Երրորդ փուլ են դուրս եկել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Պյոտոր Սվիդլերը, Մաքսիմ Լագրավը,Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Վասիլի Իվանչուկը, Անիշ Գիրին և մի շարք այլ գրոսմայստերներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում