Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել
09/09/2017 11:56
Նմանատիպ
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ուժեղ երկրաշարժի հետևանքով գրանցված մի քանի տասնյակ զոհերի:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եռօրյա սուգը սկսվել է սեպտեմբերի 8-ից:
Մեքսիկայում գրանցված երկրաշարժն ունեցել է 8,2 մագնիտուդ ուժգնություն: Նախագահն ասել է, որ ցնցումները եղել են ամենաուժեղը վերջին 100 տարվա ընթացքում:
Տարբեր տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում