Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնից:

Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում