Հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվել է Արցախի փողոցում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17.55-ին, Արցախի փողոցից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Անուշ Փ.-ին, որը սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում