Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին, ում Նյու Յորքի դատախազությունը կալանավորելու մասին որոշում է ընդունել, սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ»-ը:

Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսությանն աջակցելու, «փողերի լվացմամբ» զբաղվող անօրինական հիմնադրամներ ստեղծելու մեջ: Նյու Յորքի դատախազության մեղադրականում նշվում է, որ նախկին նախարարը ստել է ԱՄՆ պաշտոնյաներին Իրանի հետ գործարքների հարցով, որոնք արգելված են եղել Միացյալ Նահանգների կողմից հայտարարված պատժամիջոցներով:

Նշվում է, որ նախկին նախարարն իր պաշտոնավարման ընթացքում՝ 2011 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի դեկտեմբերը, տասնյակ դոլարների հասնող կաշառք է վերցրել:

Զաֆեր Չաղլայանը հրաժարական էր տվել Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, որում ներգրավված էին մի քանի գործող նախարար, ինչպես նաև Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին՝ Բիլալ Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում