Սալոնիկում մեկնարկում է ԵԱՏՄ-Հունաստան գործարար համաժողովը

Սալոնիկում մեկնարկում է ԵԱՏՄ-Հունաստան գործարար համաժողովը

Սալոնիկում մեկնարկում է «ԵԱՏՄ-Հունաստան. համագործակցության եւ զարգացման նոր կամուրջ» գործարար համաժողովը:

Սալոնիկի համաժողովը առաջին քայլը կդառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հունաստանի կառավարության համագործակցության մասին համատեղ հռչակագրի դրույթների իրականացման ճանապարհին, որը ԵԱՏՄ-ի երկրների եւ Հունաստանի միջեւ ստորագրվել է այս տարվա հունիսին:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարությունների, խոշորագույն բիզնես-ընկերակցությունների, առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:

Համաժողովին կմասնակցեն նաեւ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Հունաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Յորգոս Կատրուգալոսը եւ այլ պաշտոնատարներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում