Նյու Յորքում կհարգեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Նյու Յորքում կհարգեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Սեպտեմբերի 11-ին՝ ողբերգության տարելիցի օրը, ԱՄՆ-ում կհարգեն 2001 թվականի ահաբեկչական գործողությունների զոհերի՝ 2977 տղամարդկանց, կանանց եւ երեխաների հիշատակը: Այդ օրն «Ալ Քաիդա» խմբավորման 19 ապաբեկիչներ զավթեցին չորս քաղաքացիական հանրանավեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դրանցից երկուսը նրանք ուղղեցին Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշտարակների՝ Նյու Յորքի ամենաբարձր, 110-հարկանի կառույցի վրա: Եվս մեկ ինքնաթիռ ուղղվեց Վաշինգտոնի արվարձան՝ Պենտագոնի շենքի վրա, չորրորդ զավթված ինքնաթիռը նույնպես շարժվում էր մայրաքաղաքի կողմը, բայց կործանվեց Փենսիլվանիայի նահանգի Շենքսվիլ քաղաքից ոչ հեռու:

Սգո արարողությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երեւանի ժամանակով 16:00-ին) Մանհեթենի հարավային վերջավորությունում ահաբեկչական գործողությունների զոհերի հուշահամալիրի մոտ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է հուշաթանգարանի տնօրեն Էլիս Գրինվալդը, 08: 46-ին (Երեւանի ժամանակով 16:46-ին) կհայտարարվի առաջին համաքաղաքային լռության րոպեն՝ այն պահին, երբ զավթված ինքնաթիռներից առաջինը մխրճվեց ԱՀԿ-ի առաջին աշտարակի մեջ: Այնուհետեւ հուշահամալիրի տարածքում, որն ստեղծվել է ԱՀԿ-ի՝ 546 մետր բարձրությամբ նոր շենքի գետնախարսխի մոտ, մեղմ երաժշտության ներքո կընթերցեն բոլոր զոհվածների անունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում