AM | RU
USD
EUR
RUB

Ֆլորիդայում «Իրմա» փոթորկի հետեւանքները ներկայացվել են տեսանյութերով

 
 

Սոցիալական ցանցերի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում Ֆլորիդայից, որտեղ նախօրյակին մոլեգնել է «Իրմա» փոթորիկը՝ մինչ այդ անցնելով Կարիբյան կղզիներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Տեսահոլովակներից մեկում կարելի է տեսնել, թե ինչպես է ուժգին քամին պոկում շենքի տանիքը Մայամիի ծովեզերքին:

Տեղի բնակիչներից մեկը նկարահանել է քաղաքի ջրասուզված գործարար շրջանը: Տեղական նորությունների հաղորդավար Օմար Լյուիսը համանման տեսանյութ է հրապարակել՝ «Իրմա» փոթորիկը Մայամիի փողոցներն արագորեն վերածում է գետերի» նշումով:

Ֆլորիդայի ավելի քան 3,3 մլն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել «Իրմա» փոթորկի պատճառով: Սպասվում է, որ անջատումներն էլ ավելի կշատանան դեպի հյուսիս փոթորկի շարժվելու համեմատ: Ընդամենը նահանգում ապրում է 7 մլն մարդ:

Փակ են Մայամիի, Օռլանդոյի, Ֆորտ- Լոդերդեյլի եւ Տամպայի օդանավակայանները. դրանցից մի քանիսը խոստանում են չվերթերը վերսկսել սեպտեմբերի 12-ին, մյուսներում առաջիկա օրերի չվացուցակը բացակայում է: Ֆլորիդայի ավելի քան 116 հազար բնակիչներ տեղավորվել են 530 ժամանակավոր ապաստարաններում: «Իրմա»-ն համարվում է առնվազն վերջին տասնամյակի ընթացքում Ատլանտիկայում ձեւավորված ամենահզոր փոթորիկը: Կարիբյան ավազանի տարածաշրջանում դրա զոհ է դարձել առնվազն 27 մարդ: ԱՄՆ-ում զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն հրապարակվել: Իշխանությունների կանխատեսման համաձայն՝ «Իրմա»-ից կարող է տուժել ավելի քան 30 մլն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս
ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է «Հրապարակ». Դատախազությունում բոլորը սպասում են, թե ինչպես է դասավորվելու Արթուր Դավթյանի ճակատագիրը «Հրապարակ». ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan