AM | RU
USD
EUR
RUB

Մենք այսօր չունենք այն ընդդիմությունը ով ի վիճակի է հանդիսանալ այլընտրանք իշխող քաղաքական համակարգին

Շատերի համար քաղաքականությունը բարդ կոմբինացիաների հանրագումար է, սակայն իրականում այն ենթարկվում է մի շատ պարզունակ տրամաբանության:

Ցանկացած կուսակցություն, որն իշխանության է, ձգտում է պահպանել այդ իշխանությունը և հակառակը, այն ուժը, որն ընդդիմություն է ներկայանում, փորձում է գալ իշխանության: Դա շատ նորմալ գործընթաց է, առանց որի քաղաքականություն ու կուսակցություն երևույթները կդադարեն գոյություն ունենալ:

Մի կողմ թողնենք իշխանությունը պահպանելու ձգտումը: Ցանկացած ճանապարհով այն պահպանելը, եթե ամեն ինչ օրենքի շրջանակներում է տեղի ունենում, քննադատության չպետք է ենթարկվի:

Առավել կարևոր է ընդդիմադիր ուժի իշխանության հասնելու ձգտումը քննարկելը, քանի որ նրա հետ են կապված բնակչության ընդդիմադիր հատվածի ձգտումները, ցանկություններն ու իղձերը:

Կա իշխանության գալու երեք տարբերակ: Առաջինն ամենաանցնցումն է, երբ իշխանության ես գալիս ընտրությունների միջոցով: Սակայն կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում ոչ միշտ է, որ ընտրություններն արտահայտում են հասարակության իրական մոտեցումները:

Իշխանության գալու մյուս ճանապարհն արդեն ընտրություններից հետո, հանրահավաքների, քաղաքական պայքարի (կրկին օրենքով թույլատրված եղանակներով) արդյունքում գործող իշխանություններին հեռացնելն է և արտահերթ ընտրությունների միջոցով հաղթանակի արձանագրումը:

Վերջապես խորհրդարանական կառավարման մոդելը թույլատրում է առաջնորդվել իշխանափոխության նաև երրորդ ճանապարհով: Դա իրենից կարող է չենթադրել հանրահավաքներ կամ արտահերթ ընտրություններ: Նորմալ, դասական քաղաքական համակարգի պայմաններում, տեսականորեն հնարավոր է ներխորհրդարանական պայքարի արդյունքում փոխել ուժերի հարաբերակցությունը և վերածվել փաստացի իշխանության: Առավել ևս, որ Հայաստանում նման բան արդեն տեղի է ունեցել 1990 թվականին, երբ ՀՀՇ-ին հաջողվեց ժամանակի իշխող կուսակցությունից՝ Կոմկուսից բավարար թվով պատգամավորներ հակել իրենց գաղափարներին և Գերագույն խորհրդում ապահովել հաղթանակ:

Բայց դատելով երկրում գոնե «իրավաբանորեն» ամրագրված ամենամեծ ընդդիմության առաջնորդի այսօրվա հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ հայրենի ընդդիմության մոտ առկա է ցանկություն, իշխանության հասնելու չորրորդ տարբերակով: Այսինքն երբ գործող իշխանությունը մնում է իշխանության, սոսկ դու ես դադարում ընդդիմություն լինելուց, համագործակցելով այդ նույն իշխանությունների հետ տարբեր ձևաչափերով, այդ թվում կոալիցիայի տեսքով: Նման պրակտիկայի պակաս նույնպես Հայաստանը չի զգում (Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, ՀՅԴ...): Իհարկե այդ քայլին դիմելուց կարելի է բերել բազմաթիվ արդարացումներ, սկսած Արցախյան հիմնահարցից, Հայաստանի անվտանգությունից, վերջացրած տնտեսական ծրագրերի համընկնումները: Նույնիսկ կարելի է ասել, որ իշխանությունն ամբողջովին ստանձնել է իրականացնել մեր ծրագրերը: Բայց դրանից ոչինչ ըստ էության չի փոխվում: Միակ բանը, որ տեղի է ունենում այն է, որ հասարակության ընդդիմադիր հատվածը հերթական անգամ կանգնում է կոտրած տաշտակի առջև:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ վարչապետ ընտրելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին ու ամեն ինչ բացահայտ կերպով բարդում է ժողովրդի վրա ՀՀԿ-ի ստացած ձայների առումով, առաջինը շատ ուղղակիորեն լեգիտիմացնում է ՀՀԿ-ի ստացած ձայները ու ընտրակեղծիքների մասին խոսակցությունները վերածում զուտ բամբասանքի, երկրորդն էլ փաստացի հայտարարում է, որ իր ղեկավարած քաղաքական թիմը հրաժարվում է քաղաքական պայքարից:

Եթե այդ ամենին գումարենք Ծառուկյանի կողմից հնչեցրած ակնհայտ գովասանքի խոսքերն ուղղված կառավարության ղեկավարի հասցեին ու նաև այն, որ խորհրդարանում թվով երկրորդ ընդդիմադիր ուժը հիմնականում զբաղված է դեմագոգիկ ծրագրեր ներկայացնելով, նախորոք համոզված լինելով այդ ծրագրերի անհեռանկարությանը, ապա կարելի է փաստել, որ ցավոք սրտի մենք այսօր չունենք այն ընդդիմությունը, ով ի զորու է նպաստել խորհրդարանական համակարգի կայունացմանն ու ամրապնդմանը, ով ի վիճակի է հանդիսանալ լուրջ այլընտրանք իշխող քաղաքական համակարգին:

Մինչ այդ առանց քաղաքական մշակույթի ձևավորման, առանց քաղաքական դաշտի կայունացման ու մաքրման դժվար է հուսալ, որ մոտ ապագայում կունենանք կայացած խորհրդարանական կառավարման համակարգ:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լրահոս
Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Արմավիրում հրդեհից հետո տնակում հայտնաբերվել է տղամարդու այրված դի Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսում կուտակված է 279 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել քաղաքացու շահերի պաշտպանությունը. վարչապետին է ներկայացվել ծառայության հաշվետվությունը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն Արագության գերազանցումն ու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը ծանր հետևանքով ավտովթարների հիմնական պատճառներն են Գարդասիլ՝ փրկության օղա՞կ, թե՞ տրոյական ձի (մաս2) Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով» Հայաստանի լեռներում անցկացվում է դահուկային մրցավազք ՀՀ-ի և ՌԴ-ի ուժային կառույցների միջև Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ միջազգային շրջանակում Արմեն Սարգսյանի նկատմամբ գործընկերային մեծ վստահությունը կարող է փոխանցվել նաև Հայաստանին Թռիչքից րոպեներ առաջ Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ալկոհոլի ազդեցության տակ գտնված օդաչուին Զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հանգանակությամբ հավաքվել է Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն Թուրք-սիրիական սահմանին սպանվել է 4 թուրք զինվոր Արմեն Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է. Kommersant-ն անդրադարձել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ Գերմանական մամուլն անդրադարձել է իսրայելական Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության ադրբեջանական սկանդալին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ Պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած «Հայկական ժամանակ». Ալբերտ Դալլաքյանի վիրահատության գումարը հավաքվել է «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը բիզնեսների կառավարումը հանձնել է իր երեխաներին «Փաստ». էներգիա արտադրող սարքավորումներն էժանացել են «Առավոտ». Սվիտալսկի. ԵՄ-ն ողջունում է կառավարության՝ կոռուպցիայի դեմ նախաձեռնվող քայլերը «Հայկական ժամանակի». Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում «Ժամանակ». Վարչապետի թիմակիցները կառավարության քննադատների հետ փորձում են «լեզու գտնել» «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի է Արցախի համար «Փաստ». Քրեական հեղինակությունները դուրս են եկել միմյանց դեմ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan