Թուրքիայի քրդամետ կուսակցության նախկին համանախագահին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Թուրքիայի քրդամետ կուսակցության նախկին համանախագահին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Վանի հանրապետական դատախազությունը պահանջել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին 10 տարվա ազատազրկման դատապարտել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Դատախազը պահանջել է, որ նախկին պատգամավորը 2016 թվականին Մերսինում Նովրուզի տոնակատարության ժամանակ իր ելույթի ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչությունն անելու» մեղադրանքով դատապարտվի ութ, և «Թուրքիայի Հանրապետությանն ու կառավարությանը նվաստացնելու համար» ևս երկու տարվա ազատազրկման:

Ֆիգեն Յուքսեքդաղը կալանավորվել էր 2016 թվականի նոյեմբերի 4-ին՝ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և յոթ պատգամավերի հետ միասին: 2017 թվականի փետրվարի 21-ին նա զրկվել էր պատգամավորական մանդատից, իսկ մարտի 9-ին՝ կուսակցության անդամակցությունից:

Արտակարգ համագումար հրավիրած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը մայիսի 20-ին նրա փոխարեն կուսակցության համանախագահ էր ընտրել Սերփիլ Քեմալբային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում