Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

Հայկական երաժշտական խմբերը, անհատ կատարողները կմասնակցեն սեպտեմբերի 14-17-ը Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին:

Ելույթներով հանդես կգան «Գողթ» էթնոֆոլկ խումբը, քանոնահար Մերի Մուսինյանը, նախատեսված է նորաձևության ցուցադրություն «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակցությամբ:

Այդ օրերի շրջանակում կանցկացվի նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հավաքածուներից կազմված հայ լուսանկարիչների ցուցահանդես՝ «Արարատը հայի աչքերով» խորագրով:

Նախաձեռնությունը պատկանում է ՀՀ մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարություններին, աջակցել են Չինաստանում և Հարավային Կորեայում ՀՀ դեսպանությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում