Թուրքիան Ռուսաստանին կանխավճար Է մուծել S-400 զենիթահրթիռային համակարգերի համար

Թուրքիան Ռուսաստանին կանխավճար Է մուծել S-400 զենիթահրթիռային համակարգերի համար

Թուրքիան արդեն կանխավճար է մուծել Ռուսաստանին S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: Այս մասին, ինչպես սեպտեմբերի 12-ին հայտնել է Hurriyet թերթը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Ղազախստան կատարած այցից հետո: «Մեր բարեկամներն արդեն ստորագրել են S-400-ի վերաբերյալ համաձայնագիրը: Որքան գիտեմ, արդեն նույնիսկ կանխավճար է մուծվել: Այնուհետեւ կլինի Ռուսաստանից մեզ վարկի տրամադրման գործընթացը: Ես եւ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը լի ենք վճռականությամբ այս թեմայի հարցում»,- նշել է նա:

Իր հերթին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ստորագրել են S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում