Լապշինին Իսրայել կուղարկեն մեկ-երկու օրից. փաստաբան

Լապշինին Իսրայել կուղարկեն մեկ-երկու օրից. փաստաբան

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեսքանդր Լապշինի մայրը պատրաստվում է մեկնել Բաքու, այդ իսկ պատճառով էլ հետաձգվում է բլոգերի տեղափոխումն Իսրայել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA-ի հետ զրույցում ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Նրա մայրը՝ Բելա Լապշինան ցանկանում է գալ այստեղ, հետևաբար մենք պետք է սպասենք: Լապշինին Իսրայել կուղարկեն 1-2 օրից»,– հայտնել է փաստաբանը:

Նա նշել է նաև, որ ներկայում հիվանդանոցում գտնվող Լապշինը նորմալ առողջական վիճակում է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:

Ուշագրավ է, որ Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրվել այն նույն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:

Նախքան ներում ստանալը՝ սեպտեմբերի 10-ին, բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում