Արմեն Ռուստամյանը ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական հնարավորությունների մեծ դաշտ է համարում

Արմեն Ռուստամյանը ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական հնարավորությունների մեծ դաշտ է համարում

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամանակահատվածում Հայաստանը կարողացել է բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումն այդ պահին ամենաճիշտն էր: «Եվրասիական տնտեսական միությունում ունենք տնտեսական հնարավորությունների մեծ դաշտ, որը լիարժեք չի օգտագործվել: Դրանում մենք ենք մեղավոր, քանի որ չենք կարողացել մեր տնտեսությունը համապատասխանեցնել նոր իրավիճակին»,- ընդգծեց նա:

Արմեն Ռուստամյանը դրական գնահատեց Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնությունն այն առումով, որ դա լավ հնարավորություն է ևս մեկ անգամ խոսելու ԵԱՏՄ անդամակցության դրական և բացասական կողմերի մասին:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ փաստաթուղթը Հայաստանին շատ բան է տալու: Խոսքը, մասնավորապես, այն արժեհամակարգի տեղայնացման մասին է, որն անհրաժեշտ է կառավարման նոր կարգի անցնող երկրին. Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ եվրոպական պառլամենտարիզմի փորձը, ձեռքբերումներն ու նվաճումները Հայաստանին շատ են պետք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում