Տարածաշրջանի անվտանգության ապահովման համար ոչ մեկ պատրաստ չէ ռեսուրսներ ծախսել

Տարածաշրջանի անվտանգության ապահովման համար ոչ մեկ պատրաստ չէ ռեսուրսներ ծախսել

«Մինչ օրս Արևմուտքը հիմնականում էր սահմանփակվում էր Ադրբեջանի նկատմամբ քննադատական հոդվածներով, բայց հիմա տեսնում ենք, որ այլ մեխանիզմեր են գործի դրվում»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ դրանք պայմանավորելով աշխարհքաղաքական իրադարձություններով՝ Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան հարաբերություններով, գրում է panorama.am-ը:

Քաղաքագետի խոսքով, մինչ այժմ տարածաշրջանում կար որոշակի առումով հավասարկաշռություն աշխարհքաղաքական կենտրոնների ազդեցությունների տեսակետից, և հիմա Ադրբեջանին ճնշելու միջոցով արևմուտքը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Արևելքի վրա: Չի բացառվում է, որ տարածաշրջանում շահեր հետապնդող այլ ուժային կողմեր իրականացնեն պատասխան քայլեր:

Ստեղծված իրավիճակում, ըստ բանախոսի, Հայաստանը պետք է օգտվի առիթից, միջազգային հանրությանը ցույց տա քաղաքակրթական տարբերությունները, որոնք կան Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Հաջորդ խնդիրը Հայաստանի համար անվտանգության պահավումն է, որովհետև ըստ էության 2013 թվականի վերջից, երբ սկիզբ առավ ուկրաինական ճգնաժամը, դադարեց Արմուտք-Ռուսաստան համագործակցությունը՝ հատկապես կոնֆլիկտների զսպան առումով, մենք մեր հույսը դրեցինք մեր զինված ուժերի պատրաստականության վրա: Հիմա զսպման այդ մեխանիզմները կան, դրանք կարող են արդյունավետ լինել: Պետք է հասնել նրան, որ այդ մեխանիզմները նպաստեն տարածշարջանի ընդհանուր անվտանգության ապահովմանը»,-ասաց քաղաքագետը:

Նա միաժամանակ ընդգծեց, փորձը ցույց է տվել, որ անվտանգությունը շատերին է պետք, սակայն դրա ապահովման համար որևէ մեկը՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն լուրջ ռեսուրսներ ծախսել՝ լինի քաղաքական, տնտեսական, թե ֆինանսական:

«Բոլորը փորձում են շահել այս հակամարտությունը»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում