ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին վերանայման կարիք չունի. Շարմազանով

ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին վերանայման կարիք չունի. Շարմազանով

Հայաստանի անդամակցումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը ոչ միայն վերանայման կարիք չունի, այլ ունի ընդլայնման միտումներ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները՝ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ու ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հարկ եմ համարում նշել, որ անվտանգության խնդիրները շարունակելու են լինել մեր օրակարգային ամենակարևոր հարցերը»,- հայտարարեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը հագեցած է լինելու թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգերով: Ավելին, խորհրդարանը ընդունելու է օրենքներ, որոնք ապահովելու են երկրի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգին: «Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ թեև տարին ընտրական էր, բայց թե տնտեսական ակտիվության, թե արտահանման և զբոսաշրջության աճի միտումներն ակնհայտ են, սակայն անելիքներ դեռ շատ կան»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում