«Ժամանակ». Գագիկ Խաչատրյանը նոր պաշտոն կստանա

«Ժամանակ». Գագիկ Խաչատրյանը նոր պաշտոն կստանա

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում չափազանց սերտացել են Սերժ Սարգսյանի և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի շփումները:

«Գագիկ Խաչատրյանի որդիները պարբերաբար այցելում են Արցախ՝ առաջնագծում շարունակելով բազմամիլիարդ ներդրումների ծրագրերը: Առաջիկայում չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը նշանակվի ՀՀ նախագահի խորհրդական՝ տնտեսական հարցերով: 2018-ին Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում, չի բացառվում, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնա գործադիր՝ ստանձնելով նոր Սահմանադրությամբ վերապահված 3 փոխվարչապետներից մեկի պաշտոնը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում