«Առավոտ». Բոստանջյան. ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց

«Առավոտ». Բոստանջյան. ԵԱՏՄ-ում Հայաստանը ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց

«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անդրադառնալով Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը, նշել է. «Մեր հաջողությունները կամ անհաջողությունները մի փնտրեք իբր ԵԱՏՄ-ում գտնվելու պարագայով»։

Վերջինը դա ասել է դիմելով, իր բնորոշմամբ, «բոլոր սուտի հիմնավորողներին»։

ԵԱՏՄ-ում, ըստ պատգամավորի, Հայաստանը ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց: Բայց, սրանով հանդերձ, նա չի խրախուսում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը, քանի որ այն մեզ համար վատագույն դեպքում 180 միլիոնանոց շուկա է, որտեղ սպառվում են մեր անորակ` «արտադրական ցածր կուլտուրայով ստեղծված» ապրանքները, որոնք, ըստ Բոստանջյանի, Եվրոպան ընդհանրապես չի էլ թողնի իր երկիր:

Նա չի հասկանում` որո՞նք են այն հիմքերը, որ ԵՄ-ում Հայաստանը կտրուկ առաջընթաց է ունենալու: Բացի այդ, նա կարծում է, որ հաշվի պետք է առնենք նաև ԵԱՏՄ տարածքում բնակվող մեր երեք միլիոն հայրենակիցների շահերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում