«Հայկական Ժամանակ». Բաղդասարյանն անդրադառնալու է ՀՀԿ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հարցին

«Հայկական Ժամանակ». Բաղդասարյանն անդրադառնալու է ՀՀԿ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հարցին

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրել է, որ խմբակցության նիստի ժամանակ անդրադառնալու է ՀՀԿ պատգամավորների այն դիտավորյալ քայլին, որ մեկը քվեարկում է մյուսի փոխարեն։

«Ուրիշ բան չունե՞ն խոսելու … Ես դա մեր խմբակցության նիստի ժամանակ կքննարկեմ, արդեն այդ պատկերը պահանջել եմ, կանդրադառնամ խնդրին»,- նշել է Բաղդասարյանը։

«Հայկական Ժամանակ»-ը հիշեցնում է, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան բարձրաձայնում էր այն մասին, որ ՀՀԿ-ականները քվեարկում են բացակա կուսակիցների փոխարեն։

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ պնդել է, որ կեղծ քվեարկողները քաղաքական մեծամասնության պատգամավորներ են, այսինքն՝ ՀՀԿ-ականներն են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում