Վիգեն Սարգսյանը վստահեցնում է՝ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը վերելք է ապրում

Վիգեն Սարգսյանը վստահեցնում է՝ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը վերելք է ապրում

ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու իրենց առջեւ դրված ու առաջադրանքային փաստաթղթերով սահմանված մարտական խնդիրները: Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Պարբերական զորավարժությունների, վարժանքների եւ ընթացիկ ստուգումներով հատուկ ուշադրության տակ է պահվում նաեւ մատակարարվող վառելիքա-քսուկային նյութերի որակը եւ սպառազինության հագեցվածությունն ըստ լրակազմերի»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն այսօր վերելք է ապրում, եւ եթե կիսամյակով, կամ եռամսյակով պլանավորած միջոցները չեն իրացվել, դա կարող է միայն մեկ պատճառ ունենալ, այն, որ լրացուցիչ խստացված ներկայացվող ծրագրերի հաստատման, ֆինանսավորման առումով: «Ի տարբերություն երկար տարիներ գոյություն ունեցող պրակտիկայի, մենք հետազոտական հիմնարկների հետ այլեւս կանխավճարային սկզբունքով չենք աշխատում եւ պահանջու ենք իրենցից հստակ արդյունք մինչեւ առաջին վճարումների, կամ ծրագրային ֆինանսավորման բացումը: Վերջերս Ռուսաստանում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի համալիրը բավականին պատկառելի ներկայացված էր, մեր տաղավարը ստացել է «Լավագույն տաղավար»-ի պատվաբեր պարգեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում