ՀՀ-ն գործընկերների համար ԵԱՏՄ մտնելու հարթակ է

ՀՀ-ն գործընկերների համար ԵԱՏՄ մտնելու հարթակ է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեսնում այլ շուկաներ, որտեղ Հայաստանը կորցրել է ինչ-որ բան՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: Ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք ինչ-որ բան՝ կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով: Եթե կարող եք հուշել, խնդրեմ: Մենք հինգ երկրների ակումբի անդամ ենք, որտեղ պայմանավորվում ենք որոշակի կանոններով ներքին դաշտում աշխատել: Ես չգիտեմ շուկաներ, որոնց նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք՝ ելնելով մեր այսօրվա ներուժից եւ այնտեղ ջանք չենք կիրառում»,- նշեց վարչապետը:

Նա հավելեց,՝ Երբ իրենց գործընկերներին Հայաստան են հրավիրում, ասում են, որ իրենց համար Հայաստանը ոչ թե 3 միլիոնանոց շուկա է, այլ հարթակ ԵԱՏՄ մտնելու համար, եթե հետաքրքրությունները ԵԱՏՄ-ում են, ԵՄ մտնելու համար՝ GSP+-ից օգտվելով, կամ ազատ տնտեսական գոտու միջոցով Իրան մտնելու համար: «Եթե մենք կարողանում ենք կապիտալի, սեփականության անվտանգությունը, բիզնես անելու հնարավորությունը ընդլայնել, բոլոր այս հարթակները մեզ համար լրացուցիչ դրական հանգամանք են»,- եզրափակեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում