Հյուսիս-հարավ ավտոճանապարհի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին

Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն այն դեռևս շահագործման հանձնված չէ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տռղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Այն դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, և դեռևս չի վճարվել 3 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար: Առկա թերություններն այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Մարտիրոսյանի խոսքով՝ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները շարունակվում են Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով: Նախարարը նշեց, որ պայմանագրով նախատեսված է, որ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները պայմանագրով նախատեսվում է ավարտել 2019թ-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում