Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում 150 հակ անասնակեր է այրվել
13/09/2017 21:44
Նմանատիպ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 16։33-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ գյուղի 11-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր (մոտ 150 հակ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։50-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում