«Ժամանակ». Գորիսի արդեն նախկին քաղաքապետը ավագանու նիստից հետո նեղացած հեռացել է

«Ժամանակ». Գորիսի արդեն նախկին քաղաքապետը ավագանու նիստից հետո նեղացած հեռացել է

«Գորիսի արդեն նախկին քա­ղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանու նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը և առանց որևէ մեկի հետ շփվելու՝ հեռացել քաղաքապետարանի շենքից: Նիստի ժամանակ ավա­գանու 15 անդամներից 13-ը հաս­տատել է քաղաքապետի հրա­ժարականի դիմումը: Դեմ է արտահայտվել միայն երկու անդամ, ովքեր արդեն նախկին քաղաքա­պետ Վաչագան Ադունցի ազգա­կաններն են՝ քրոջ երեխաները: Ավագանիի կողմից քաղաքապե­տի հրաժարականի դիմումն ըն­դունելուց հետո այն ուղարկվել է մարզպետարան, և, թերևս, կա­ռավարության այսօրվա նիստում քաղաքապետի հրաժարականը կհաստատի վարչապետը, որից հետո կնշանակվեն քաղաքապետի աքրտահերթ ընտրություններ: Գորիսի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ադունցը շատ նեղացած է հեռացել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում