«Ժամանակ». Գորիսի արդեն նախկին քաղաքապետը ավագանու նիստից հետո նեղացած հեռացել է
Նմանատիպ
«Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանու նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը և առանց որևէ մեկի հետ շփվելու՝ հեռացել քաղաքապետարանի շենքից: Նիստի ժամանակ ավագանու 15 անդամներից 13-ը հաստատել է քաղաքապետի հրաժարականի դիմումը: Դեմ է արտահայտվել միայն երկու անդամ, ովքեր արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի ազգականներն են՝ քրոջ երեխաները: Ավագանիի կողմից քաղաքապետի հրաժարականի դիմումն ընդունելուց հետո այն ուղարկվել է մարզպետարան, և, թերևս, կառավարության այսօրվա նիստում քաղաքապետի հրաժարականը կհաստատի վարչապետը, որից հետո կնշանակվեն քաղաքապետի աքրտահերթ ընտրություններ: Գորիսի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ադունցը շատ նեղացած է հեռացել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում