Լապշինը լքել է Ադրբեջանն ու մեկնել Իսրայել

Լապշինը լքել է Ադրբեջանն ու մեկնել Իսրայել

Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Բլոգերը մոր՝ Բելա Լապշինայի հետ օդանավակայանից Բաքու-Թել Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:

Ուշագրավ է, որ Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրվել այն նույն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:

Նախքան ներում ստանալը՝ սեպտեմբերի 10-ին, բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում