«Հայկական ժամանակ». Ոստիկանության Լոռու վարչությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

«Հայկական ժամանակ». Ոստիկանության Լոռու վարչությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում բաժնի պետերի փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետ, գնդապետ Արա Կարապետյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ոստիկանության ծառայությունից։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ, գնդապետ Սարգիս Այվազյանն ազատվել է Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել բազումի բաժնի պետ։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնում որևէ մեկը դեռևս նշանակված չէ»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում