«Փաստ». Խոսրով Հարությունյան. ԵՏՄ–ից դուրս գանք, որ ո՞ւր մտնենք

«Փաստ». Խոսրով Հարությունյան. ԵՏՄ–ից դուրս գանք, որ ո՞ւր մտնենք

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը սեպտեմբերի 11–ին ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու օրինագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց: «Ելք»–ի նախաձեռնության վերաբերյալ այս օրերին քաղաքական տարբեր հարթակներում քննարկումներ են ծավալվում:

ՀՀԿ–ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի ողջունում «Ելք»–ի նախաձեռնությունը: «Դիրքորոշումս բացասական է: Այն բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասել է Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը շեշտել է, որ ԵՏՄ–ից դուրս գալու հարցն օրակարգ բերելու անհրաժեշտությունը չկար:

«ԵՏՄ–ից դուրս գանք, որ ո՞ւր մտնենք: Ուղղակի օդում մնա՞նք: Նրանք, որոնք հաճախ որպես արևմտյան ուղղության ջատագովներ են ներկայանում, մի պարզ հարցի չեն պատասխանում. իսկ Եվրամիությունը պատրա՞ստ է ընդունել իր կառույցի մեջ: Իհարկե՝ ոչ: Փոխարենը՝ մնալով ԵՏՄ–ի մեջ, օգտվելով այդ շուկայի մեծ հնարավորություններից, ինտեգրացիոն կարողություններից, մենք զուգահեռ ի հեճուկս շատ շատերի խորացրեցինք մեր հարաբերությունները ԵՄ–ի հետ: Արդյունքում նոյեմբերին ԵՄ–ի հետ կստորագրենք արտաքին առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի նոր ադապտացված տարբերակը, ինչը նոր հնարավորություններ կտա Հայաստանին»,–ընդգծել է պատգամավորը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում