«Հրապարակ». Վահե Գևորգյանց. «Կընտրեն՝ կդառնամ, ես շատ գոհ եմ, որ հորս տղեն եմ»

«Հրապարակ». Վահե Գևորգյանց. «Կընտրեն՝ կդառնամ, ես շատ գոհ եմ, որ հորս տղեն եմ»

«Հրապարակ»-ը զրուցել է կինոռեժիսոր Վահե Գևորգյանցի հետ։

– Պարոն Գևորգյանց, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում, դա Ձե՞ր որոշումն է։

– Դա միայն իմ որոշումը չէր, ես ունեմ ընկերներ, գործընկերներ, որոնցից շատերն ասացին՝ առաջադրվիր։ Ես, իհարկե, կասկածում էի՝ արդյոք արժե՞, թե՞ չարժե, բայց ինձ հավաստիացրեցին, որ կկարողանամ դառնալ և՛ նախագահ, և՛ ղեկավարել միությունը։

– Ձեր դեպքում կա նաև Ձեր հայրիկի՝ Ռուբեն Գևորգյանցի գործոնը, գուցե շատերը, դրանով պայմանավորված, ընտրեն Ձեզ կամ էլ հակառակը՝ չընտրեն։ Հորից որդուն ժառանգելու թեման շատ արծարծվեց։

– Պաշտոնը ժառանգական չի անցնում, պաշտոնն ընտրովի է։ Կընտրեն՝ կդառնամ, ես շատ գոհ եմ, որ հորս տղեն եմ, երկրորդ՝ եթե ես նրա խարիզմայի 20 տոկոսն ունեմ, ապա էլի լավ է, և ով էլ դառնա նախագահ, մեկ է՝ նրան փոխարինելը շատ դժվար է։

– Ամեն դեպքում՝ նախընտրական քարոզարշավը ցիվիլ է ընթանում։

– Այո, չգիտեմ՝ ով ոնց, բայց ես ամեն ինչ անում եմ, որ այդ հանգստությունը պահպանվի, ես դեմ չեմ ոչ մի թեկնածուի, մինչև այսօր հայտարարված թեկնածուների հետ եղել եմ լավ հարաբերությունների մեջ և հուսով եմ՝ կմնամ լավ հարաբերությունների մեջ։ Համաձայն եմ սեղմել այն մարդու ձեռքը, ով կդառնա միության նախագահ, կարծում եմ՝ իրենք էլ նույնը կանեն, եթե դառնամ ես։ Ի վերջո, մենք բոլորս կուլտուրական մարդիկ ենք, գիտենք ով ով է, եթե մինչև այս պահը մեր մեջ որևէ թշնամանք չի եղել, ինչո՞ւ պետք է հիմա լինի։ Համենայնդեպս, տուրուդմփոց չեմ սպասում, կարծում եմ՝ ամեն ինչ կանցնի հանգիստ ու հանդարտ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում