«Փաստ». Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթվանից ոչ շուտ

«Փաստ». Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթվանից ոչ շուտ

Նալբանդյան–Մամեդյարով խոստացված հանդիպման ժամանակահատվածն արդեն մոտենում է: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով արդեն հայտարարվել է, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի երկրորդ կեսին՝ Նյու Յորքում:

«Փաստ»–ն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվել է՝ նախարարների հանդիպման օրը հայտնի՞ է: «Հանդիպման օրվա վերաբերյալ դեռ հստակություն չկա: Ամեն դեպքում այն տեղի կունենա հաջորդ շաբաթվանից ոչ շուտ»,– հայտնել է ԱԳՆ խոսնակը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում