«Ժողովուրդ». Սննդամթերքի շուկայում արձանագրված թանկացումները ապշեցնում են

«Ժողովուրդ». Սննդամթերքի շուկայում արձանագրված թանկացումները ապշեցնում են

Հայաստանում սննդամթերքի շուկայում այս տարվա ընթացքում արձանագրված թանկացումները պարզապես ապշեցնում են:

«Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ հարցախույզով պարզվել է, որ, օրինակ, կարագը օգոստոսի ընթացքում, նախորդ ամսվա համեմատ, թանկացել է միանգամից 3 տոկոսով, իսկ դրանից ավելի վաղ՝ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել էր 2.3 տոկոսով:

Երեկվա դրությամբ «President» տեսակի կարագի մեկ կիլոգրամը խանութներում վաճառվել է 4750-4780 դրամով, մինչդեռ այն անցած տարվա նույն ժամանակահատվածում արժեր 2930-3840 դրամ:

«Հատկանշական է փաստը, որ որեւէ կերպ չի հիմնավորվում կարագի գների բարձրացումը. միջազգային շուկայում նման տատանումներ չեն եղել: Ու կարելի է ենթադրել՝ սա հետեւանք է մոնոպոլացված տնտեսության»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում