Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո: Սեպտեմբերի 11-ից վերականգնվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը երեք միլիոն սպառողներ: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել Է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:

«Սեպտեմբերի 13-ի կեսօրի դրությամբ հոսանքազրկված Է ավելի քան 3,7 մլն սպառող: Երկուշաբթի օրվա երեկոյից վերականգնված Է երեք միլիոն տների ու ձեռնարկությունների Էլեկտրամատակարարումը»,- ընդգծվում Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է նահանգապետի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում