AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը մտադիր է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ 2012 թվականից մինչ 2016 թ.-ը գյուղացիներին տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերին: «Ցանկանում եմ անդրադառնալ գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին։ Մայիս ամսին կառավարության կողմից տրվել է համապատասխան հանձնարարական»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց, որ համաձայն հանձնարարականի իրենք դիմել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն ու մարզպետարաններին, որպեսզի տրամադրեն պարտքերը ցանկը՝ ըստ հասցեատերերի: «Դրան համապատասխան մենք կամփոփենք և կներկայացնենք կառավարություն համապատասխան որոշում՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Բայց քանի դեռ ցուցակները հասցեական չկան՝ մենք չենք կարողանում ամփոփել: Այժմ շարունակական աշխատում ենք»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց նաև, որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել:

Արձագանքելով, Կարեն Կարապետյանը նշեց, որ որոշում են կայացրել 2012-2016 թթ.-ին կուտակված գյուղացիների պարտքերը զիջել՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և սկսել մաքուր էջից, մանավանդ, որ ըստ վարչապետի, 2017-ի պրակտիկան ցույց է տվել՝ կարելի է կազմակերպել գործընթացը՝ առանց պարտք կուտակելու:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը ՀՀ մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։

Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկը ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ։

«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ ենք գնալու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք՝ պարոն Առաքելյան, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ: Նրան պետք է ասենք, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ընդգծեց վարչապետը:

Լրահոս
«Հրապարակ». Վարչապետի խորհրդականն անձնական կայք ու աշխատակազմ ունի «Առավոտ». ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Ժամանակ». Հայրիկյանը պատրաստվում է հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց «Հրապարակ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից բխող փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում «Փաստ». «Քեթրինի» Միհրանի «личная неприязнь»–ն ունի բժիշկների հանդեպ «168 Ժամ». Միքայել Մելքումյան. «Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը» «Հայկական ժամանակ». Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա «Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել «Հրապարակ». Ուսանողների գործողությունները կարող էին հիմք դառնալ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին Արցախի նախագահն ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանի հայտարարությանը Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները Արցախի խաղողագործական ավանդույթները միջազգային շուկա հանող «Մադաթով»-ը Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես նույնն է եղել. Նալբանդյան Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին Տարկետման սահմանափակման և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ առաջիկա լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերում Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ այցին ՄԻՊ-ը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի առնչությամբ կներկայացնի եզրահանգումներ Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի բացման կապակցությամբ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները և նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն. Կարեն Կարապետյան Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկների հիմնադրամի բարեգործական երեկոյին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan