Հայաստանի մի շարք համայնքապետեր կվերապատրաստվեն

Հայաստանի մի շարք համայնքապետեր կվերապատրաստվեն

Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարներ, համայնքային ծառայողներ և ավագանու անդամներ կվերապատրաստվեն: Նման որոշում ընդունվեց կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում: Վերապատրաստումը միտված է նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործմանը: Այս նպատակի համար կառավարությունը կհատկացնի 37 մլն դրամ: Ըստ նախագծի հիմնավորման, վերապատրաստման հարցը հասունացել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում: Կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և մոնիտորինգ՝ պարզելու համար վերապատրաստման ենթակա անձանց թիվը՝ բացառելով խոշորացվող համայնքների աշխատակազմերի աշխատակիցների ներգրավվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում